Ռ. Քոչարյանը հավանաբար առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվում է ԱԺ ընտրություններին ընդառաջ` հանդես գալ հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, Քոչարյանը մտադրություն ունի խոսելու ներքաղաքական խնդիրներից:
Թերթը գրում է, որ երբ վերջերս նրա շրջապատի անդամներից մեկը հարցրել է` ի վերջո, նա ընտրություններից հետո վերադառնալո՞ւ է ակտիվ քաղաքականություն, թե ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Ես ուզում եմ էս երկիրը դզել...»: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները