Ս. Ալեքսանյանի նոր իմիջը. ափսոս մեքենաները շաքարավազով չեն աշխատում
«Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը լրջորեն աշխատում է իր իմիջի վրա. նա քաղաքում շրջում է փոքրիկ «Սմարտ» ֆիրմայի ավտոմեքենայով: «Իհարկե, 12 հազար դոլարանոց ավտոմեքենայի հետևից մի քանի հարյուր հազար դոլարանոց ավտոմեքենաներով շրջում են նրա թիկնապահները, բայց կարևորն այն է, որ պատգամավորը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ներկայանում է այսպիսի համեստ մեքենայով: Չի բացառվում, որ նման ավտոմեքենա վարելու իրական պատճառը բենզինի գնի բարձրացումն է. Սամվել Ալեքսանյանը փող չունի հզոր շարժիչով մեքենա վարելու համար: Ինչ լավ կլիներ, որ ավտոմեքենաները շաքարավազով աշխատեին: Ի դեպ, այս ֆիրմայի ավտոմեքենաներով քաղաքում պիցա են առաքում»,- գրում է թերթը: