«Նիկա» կինոմրցանակաբաշխության հաղթողներն արդեն հայտնի են
Մոսկվայում ավարտվել է «Նիկա» կինոմրցանակաբաշխությունը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անդրեյ Սմիրնովի «Եղել է, չի եղել, մի կին է եղել» ֆիլմը: Ֆիլմը հաղթել է նաև այլ անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն կանացի դերակատարման և տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար, սցենարի, նկարչի աշխատանքների համար:
«Տղամարդու լավագույն դերակատարման» համար դափնեկիր է դարձել Սերգեյ Գարմաշը «Տուն» ֆիլմում դերակատարման համար: «Կնոջ լավագույն դերակատարման» համար անվանակարգում հաղթող են ճանաչվել Նադեժդա Մարկինան («Ելենա» ֆիլմում դերակատարման համար) և Դարյա Եկմասովան («Եղել է, չի եղել, մի կին է եղել» ֆիլմում դերակատարման համար):
«Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում պատվավոր պարգևը հանձնվել է Օլեգ Բասիլաշվիլիին: