Տ. Սարգսյան. Գործարարության միջավայրի բարելավումը մեզ համար գերակա խնդիր է
«Հաշվի առնելով այն փաստը, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերը շատ մեծ են, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է փոխհատուցենք այդ ռիսկերը՝ ստեղծենք բարենպաստ պայմաններ գործարարության համար, մեր տնտեսական ծրագրում ամրագրված է, որ գործարարության միջավայրի բարելավումը մեզ համար գերակա խնդիր է: Այդ իսկ պատճառով ազատ ձեռներեցության մեջ մենք բականին լավ տեղ ենք գրավել: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տնտեսական ազատությունը բարձր է գնահատվում, և մենք այդ առավելությունը պետք է ցույց տանք ներդրողներին»,- անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը երկրի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, «РБК»-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Բացի այդ, մենք ստեղծում ենք մեխանիզմ, որն իր մեջ գրավչություն է պարունակում ներդրողների համար: Օրինակ, մասնավոր-սեփական համագործակցություն: Մենք ստեղծեցինք գործող մեխանիզմ, մասնավոր ներդրողների համար արտոնությունների համակարգ, որը կապված է հարկային առավելություններից օգտվելու հետ:
14 նմանատիպ ծրագրեր արդեն հաստատվել են կառավարության կողմից: Մենք ազատ առևտրի վերաբերյալ նաև օրենք ընդունեցինք: Անցյալ տարի խորհրդարանը ընդունեց այդ օրենքը: Բացի այդ, մենք ողջ Հայաստանը դիտում ենք որպես օֆշորային գոտի, մենք քիչ տարածք ունենք, և այն ամբողջովին պետք է գրավի գործարար շրջանակին»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու