Րաֆֆի Հովհաննիսյան. Միասնական շտաբի ստեղծումը, որևէ ուժ չի ունենա, եթե...
Ազատ ու արդար ընտրությունների ապահովման հիմնական գրավականը ՀՀ Սահմանադրությունն է: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպած «100 հարց ու պատասխան» քննարկման ժամանակ նման տեսակեր հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ապրիլի 4-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծման վերաբերյալ՝ ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ հայտարարությանը, ««Ժառանգության» առաջնորդը նշել է, որ նման նախաձեռնությունը որևէ ուժ չի ունենա, եթե դրանց տակ չստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը:
Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ցավ է հայտնել, որ դրան միացել են միասնական շտաբի հայտարարությունն ստորագրած չորս ուժերից միայն երեքը:
«Եթե դա լինելու է հերթական բարի ցանկություն` արժի համագործակցել իրար հետ ու մայիսի 7-ին գնահատական տալ այդ ընտրություններին: Հիմա, քանի դեռ չկա առաջին դեմքերի ստորագրությունը, իշխող կոալիցիան շարունակում է գոյություն ունենալ իր նախորդ տարում ստորագրած կոալիցիոն հուշագրի շրջանակներում»,- նշել է Ր.Հովհաննիսյանը:
Նախորդիվ` Վ.Օսկանյան. ԲՀԿ-ն պատրաստ է աշխատել բոլոր ուժերի հետ` ընտրությունները պետք է արտահայտեն ընտրողների կամքը
Գալուստ Սահակյանը հրաժարվեց ստորագրել միասնական շտաբի ձևավորման գաղափարի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում