Թուրքիայում կա 16 հայկական դպրոց
Թուրքիայում գործում է 16 հայկական, 5 հունական, 1 հրեական միջնակարգ դպրոց: Դրանց հիմնական մասը կենտրոնացված է Ստամբուլում: Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող հանրակրթական այդ դպրոցներում այժմ սովորում է 3.070 հայ, 201 հույն և 580 հրեա աշակերտ:
Այդ մասին տեղեկացնող «Firat» լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ հիշյալ կրթօջախների ունեցած առանձնահատկությունների ու տարբերությունների պատճառով պահանջվում է դրանց գործունեություն կարգավորման առանձին կանոնադրություններ:
Թուրքիայի «Պատմության հիմնադրամը» այդ թեմայով ժողով է գումարել և արձանագրել, որ նոր օրինակարգը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծվել ազգային փոքրամասնությունների դպրոցների խնդիրների լուծման համար: Մինչդեռ այդ դպրոցներում առկա խնդիրները դեռ մնում են չլուծված: