Սերժ Սարգսյան. «Ամենակարևորը` թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն էին. շարունակելու ենք»
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր կայացած Էրեբունի համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կուսակցության արտաքին քաղաքական ուղեգծին, ասաց. «Մենք չենք նստել-սպասել, թե ով ինչ կանի, որ մենք արձագանքենք: Մենք միշտ քայլ ենք արել և մեր նախաձեռնությունները եղել են ու կան նպատակային: Այսպես շարունակելու ենք և ավելի համարձակ ենք շարունակելու»:
Այնուհետև նախագահ Սարգսյանն անդրադարձավ ներքին քաղաքականության ոլորտում իշխանությունների որդեգրած սկզբունքներին` ասելով. «Ամենակարևորն այստեղ մթնոլորտի փոփոխությունն էր, թշնամանքը բացառելու հավատն ու ջանքերն էին, որն էլի շարունակելու ենք, ընդդիմախոսելու ու քաղաքական բանավեճ վարելու մշակույթի ձևավորումն էր, որ էլի շարունակելու ենք, հարցերը հանգիստ ու սթափ քննարկելու, խաղաղ ընտրությունների գնալու պատասխանատվությունն է, որ միշտ անփոփոխ է եղել»:
Ս. Սարգսյանը կարևորեց նաև այն, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանը տարել է առանց լուրջ ցնցումների, ավելին, նախադրյալներ են ստեղծվել ապագայում այդպիսի հարվածներին դիմակայելու և դրանց հետևանքները նվազագույնին հասցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա