Երևանում անցկացվում է միջազգային գիտաժողով
Սպորտում մեծ նվաճումների հասած մարզիկները երբեմն լավ մարզավիճակով չեն ներկայանում մրցումների: Պատճառը գերմարզվածությունը կամ թերմարզվածությունն են, որոնց հետևանքով նույնիսկ բարձրագույն նվաճումների հասած վարպետները ֆիզիկապես վերականգնված չեն լինում և արդյունքում ձախողվում են:
Լոնդոնի առաջիկա օլիմպիական խաղերին հնարավորինս լավ նախապատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գիտաժողով է կազմակերպել մեր հավաքականների մարզիչների, սպորտային բժիշկների, հոգեբանների, մերսողների և համապատասխան մյուս մասնագետների համար:
Միջոցառման աշխատանքներին մասնակցում են Բելառուսի, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի` սպորտում միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ:
Վնասվածքների արագ և լիարժեք վերականգնման հարցերի շուրջ ելույթ կունենա թբիլիսցի Պավել Կասրաձեն, ուժերի վերականգման խնդիրների վերաբերյալ` մինսկցի Նիկոլայ Կրուչինսկին, դեղաբուժության մասին` ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ, երևանցի Արեգ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա