Աբիդալը վիրահատության է ենթարկվել
«Բարսելոնի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը երեկ երեկոյան ենթարկվել է լյարդի փոխպատվաստման: Վիրահատությունը տևել է 9 ժամ: Այս պահին 32-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է նարկոզից, որից հետո կտեղափոխվի հիվանդանոցի վերականգնողական բաժանմունք:
«Խետաֆեի» հետ խաղից հետո մեզ հաղորդեցին, որ վիրահատությունն ավարտվել է,- «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «El Mundo Deportivo»-ն:- Առաջիկա 48 ժամվա ընթացքում կհետևենք, թե ինչպես կընթանա նրա վերականգնումը: Մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակն ավելի պարզ կդառնա: Մենք հավատում ենք Էրիկին, նա ուժեղ մարդ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում