«Բավարիայի» ֆուտբոլիստին սպասվում է 15 տարվա ազատազրկում
Մյունխենի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել «Բավարիայի» պաշտպան Բրենոյին, ով մտածված այրել է սեփական տունը: Այս մասին տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:
Այս քայլի համար օրենքը 1-15 տարի ազատազրկում է նախատեսում, եթե 22-ամյա բրազիլացու հանցանքն ապացուցվի: «Բավարիայի» պաշտպանը ձերբակալվել է, ապա բաց թողնվել կես մլն եվրո գրավի դիմաց:
Հետաքննությամբ պարզվել է, որ Բրենոն հարբած վիճակում է եղել: Տունն այրելուց հետո օգտագործել է կրակը տարածող նյութեր:
Տեղեկացնենք, որ Բրենոն վերջին անգամ թիմի կազմում հայտնվել է նախորդ տարվա ապրիլի 17-ին, երբ «Բավարիան» 5:1 հաշվով ջախջախել էր «Բայերին»: Ընթացիկ մրցաշրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել ծնկի վնասվածքի պատճառով: Այժմ նրան սպասվում է մինչև 15 տարի ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա