Ընդհանուր շտաբը անդրանիկ նիստն է հրավիրել
Այսօր մեկնարկեցին ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ ընդհանուր շտաբի ձևավորման աշխատանքները:
Անդրանիկ նիստին ներկա են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը: Նիստը վարում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ևս ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում:
Նա հայտարարեց, որ շտաբը պատրաստ է գործնական քայլերի, ասաց, որ այսօր շտաբի անունից նամակ կուղարկվի ոստիկանապետին ու դատախազին, որպեսզի տրամադրեն այն քաղաքացիների ցուցակները, որոնք գրանցված են ընտրողների ռեգիստրում, բայց ներկա պահին բացակայում են հանրապետությունից, «որպեսզի մաքրեն ցուցակները մահացած մարդկանց անուններից»:
Նախորդող լուրը` Գալուստ Սահակյանը հրաժարվեց ստորագրել միասնական շտաբի ձևավորման գաղափարի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա