Սև թելի օգնությամբ կարելի է փող կորզել մի քանի թեկնածուից
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ ընտրական մի նոր տեխնոլոգիա են հորինել, որը պատրաստվում են առաջիկա ընտրություններում օգտագործել: «Ինչպես գիտեք` քվեի դիմաց վճարողները միամիտ չեն և գիտեն, որ քվեախցիկում երբ մարդը մնում է մենակ, կարող է քվեարկել ոչ թե հրահանգի համաձայն, այլ այնպես, ինչպես խիղճն է թելադրում, ուստի հնուց ի վեր որոշ կաշառատուներ քվեի դիմաց փող տալու պայման էին դնում, որ քվեարկողն իր հեռախոսով լուսանկարի քվեարկած թերթիկը` որպես ապացույց, և միայն ներկայացնելուց հետո ստանա իր հասանելիք փողը: Հիմա ընտրողները այս, թվում է, անհաղթահարելի խոչընդոտը հաղթահարելու ձև էլ են մտածել: Փոքրիկ սև թելի կտոր են հետները տանում քվեախցիկ, այն տեղադրում են քվեաթերթիկի վրա, լուսանկարում, ապա նոր քվեարկում: Ասում են` այս եղանակը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի թեկնածուից փող կորզել` երկու լուսանկար անելով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները