Լիսկաթափվենք` չընտրելով
«Հրապարակը» գրում է, թե` «Բռունցքների ռեկորդակիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ռեկորդ սահմանել նաև այս ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու հարցում»: Թերթի Սյունիքի աղբյուրների փոխանցմամբ, նա տարբեր միջավայրերում բռունցքը սեղանին զարկելով` հայտարարում է, թե պիտի մարզպետների մեջ ինքը ռեկորդ սահմանի` 80 տոկոս ձայն ապահովելով ՀՀԿ-ի օգտին: «Որոշ տեղեկությունների համաձայն, այդ ռեկորդը սահմանելու բուն դրդապատճառը ընտրություններից հետո մարզպետի պաշտոնը պահելն է»,- գրել է թերթն ու այս նոր մարտավարության վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից: Նա սահմանափակվել է կարճ մեկնաբանությամբ. «Կարծում եմ` Հանրապետական կուսակցության բոլոր մարզպետներն էլ վճռական տրամադրություն ունեն ռեկորդային թիվ ապահովեն»:
«Այնպես որ, Սյունիքը լիսկաթափելու սյունեցիների ջանքերը կարող են հօդս ցնդել, եթե նրանք քվեարկեն ՀՀԿ-ի օգտին»,- եզրակացնում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները