Հովհաննես Մարգարյանը կմնա խաղի մեջ
Գյումրու տարածաշրջանն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հովհաննես Մարգարյանը չի պատրաստվում ինքնաբացարկ հայտնել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանը: «Այդ տեղեկությունը ճիշտ չէ և չի համապատասխանում իրականությանը»,- փոխանցեց Ամիրյանը:
Մինչդեռ մեր աղբյուրները փոխանցում են, որ Հովհաննես Մարգարյանը անիմաստ է համարում հետագա ընտրապայքարը և պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել:
Նշենք, որ այս ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Աշոտ Աղաբաբյանին, որը մշտապես այստեղից է ընտրվել պատգամավոր, իսկ Հայ Ազգային կոնգրեսը՝ Շալիկո Զորյանին: