Կարո Փայլան. Դրա համար էլ Թուրքիայում «հրանտներ» են սպանում
Եշիլքյոյի հայկական դպրոցի ղեկավար (ուսմասվար) և դպրոցներին կից հիմնադրամների կազմած Կրթական հանձնաժողովի համակարգող Կարո Փայլանը, պատասխանելով թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի հարցերին, խոսել է Թուրքիայում տիրող ներհասարակական իրավիճակի մասին:
Փայլանի դիտարկմամբ` վերջին հարյուրամյակում թուրքական պետությունում պետական մակարդակով շարունակվում է խտրական վերաբերմունքի դրսևորումը ազգային փոքրամասնությունների հանդեպ:
«Ցավոք, այս երկրում պետությունը «թուրքական ինքնությունը» «մենք» անելով` օտարում են մյուս ինքնության կրողներին: Այդ խտրական հայտարարությունների պատճառով էլ այս երկրում հրանտներ են սպանում»,- ասել է Կարո Փայլանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան