Շուտով կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նոր փուլը
Շուտով կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նոր փուլը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօերն Բագրատ Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ ծրագրին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են HP, DELL և ASUS ընկերությունները, որոնք համակարգիչներ կվաճառեն հանրապետության 60 խանութներում: Բ.Ենգիբարյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը համաձայնագիր են կնքել, որի շրջանակներում Հայաստանի 8 առևտրային բանկեր առանց կանխավճարի և տոկոսադրույքի վարկեր կտրամադրեն համակարգիչներ ձեռք բերելու համար:
Ծրագրի իրականացման համար կհատկացվի 6 մլն դոլար, ամսական նախատեսվում է վաճառել մոտ 1000 միավոր տեխնիկա:
Նշվեց նաև, որ ծրագրի պիլոտային փուլում վաճառվել է 17 հազար համակարգիչ:
Հիշեցնենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածման, ինտերնետ հասանելիության ապահովման և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի և Կենտրոնական Բանկի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին