Նախարարական պորտֆելներն արդեն բաժանում են
Քարոզարշավը դեռ նոր-նոր է հունի մեջ մտնում, բայց վերևներում, ըստ «Երկիրի», արդեն նախարարական պաշտոնների փոխատեղումների քննարկում է ընթանում:
Թերթի աղբյուրները պնդում են, որ երբ ձևավորվի նոր կառավարություն, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կփոխանակեն առողջապահության և կրթության ու գիտության նախարարների պորտֆելները` առողջապահության նախարարը կնշանակվի ՀՀԿ քվոտայով, իսկ ԿԳ նախարարի պորտֆելին կտիրանա ԲՀԿ-ն: Ըստ թերթի տեղեկությունների` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այնքան էլ դեմ չէ իր պորտֆելը հանձնելուն: «Նա նախընտրում է ավելի հանգիստ պաշտոն, ասենք` դեսպան որևէ երկրում: Հակառակ նրան` առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը չի կարողանում համակերպվել նախարարի պաշտոնը թողնելու մտքի հետ»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները