Մարդ ավելի լավ է սպանվի, իրան խփի, քան գնա քվեարկի Արտաշես Գեղամյանի օգտին. Արամ Մանուկյան
Հայ Ազգային կոնգրեսի քարոզարշավը շարունակվում է, և այսօր այն մեկնարկեց Կոտայքի մարզի Եղվարդ բնակավայրից: Քաղաքի կենտրոնում ժողովրդի հետ կազմակերպված հանդիպման բացումն արեց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը և դիմելով հավաքվածներին կոչ արեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ձայն տալ Հայ Ազգային կոնգրեսի օգտին ու բացատրեց ինչու. «Հայ Ազգային կոնգրեսը ունի ծրագիր, ունի ասելիք և ունի թիմ, որը հինգ տարի շարունակ փողոցում պայքարում է, անդավաճան է, և հասնելու է իր ուզածին»:
Նրա խոսքով, մայիսի վեցին կայանալիք ընտրությունները պայմանավորելու են նախագահական ընտրությունները: «Մայիսի վեցի ընտրությունը ընտրություն է, որով շարունակելու ենք նաև նախագահական ընտրությունները, եթե հնարավոր է արտահերթ, եթե ոչ հերթական, չգիտեմ, դա կախված է մեր ուժերից: Այլ ուժ, որի միջոցով կարելի է ազատվել այս իշխանություններից, չկա, դա Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է, որը իր առաջ դրել է սոցիալական հասարակություն ստեղծելու խնդիրը», -հայտարարեց Արամ Մանուկյանը:
Նա շարունակեց, որ արտագաղթը աճել է և «այսպես շարունակել անհնար է»: «Մարդ ավելի լավ է սպանվի, իրան խփի, քան գնա քվեարկի Արտաշես Գեղամյանի օգտին: Մեր ամբողջ թիմի նվիրվածությունը համեմատեք Հայկ Բաբուխանյանի նվիրվածության հետ», -հայտարարեց Մանուկյանը` ներողություն խնդրելով բնակչությունից, որ ստիպված է նման բաներից խոսել:
Թիվ 26 ընտրատարածքում, որը ընդգրկում է Եղվարդն ու հարակից շրջաններ, ՀԱԿ-ից առաջադրվել է Լևիկ Խաչատրյանը: Ինքնաառաջադրվել է նաև անկուսակցական Խաչիկ Ավետիսյանը, ՕԵԿ-ից Տիգրան Ղալեչյանը և ԲՀԿ-ից Մելիք Մանուկյանը (Շշի Մելո):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա