Հիլարի Քլինթոն. Իրանի միջուկային խնդիրը դեռևս հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով
Իրանի միջուկային խնդիրը դեռևս հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով:
Այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Տեղեկատվության համաձայն` «Մեծ ութնյակի» համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարն Իրանի միջուկային հարցը կքննարկի նաև Ռուսաստանի, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի և Իտալիայի ԱԳ նախարարների հետ:
Հավելենք, որ ապրիլի 14-ին Իրանի միջուկային խնդրի առնչությամբ բանակցություններ անցկացնելու նպատակով Ստամբուլում կկայանա Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը: