«Ազգի քաղաքական արգանդը չորացած չէ». Դավիթ Հակոբյանը կմասնակցի նաև նախագահական ընտրություններին
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններին: «Խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցությունը նախերգանքն է նախագահական ընտրություններին մասնակցելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դ. Հակոբյանը:
Նա նշեց. «արցախյան վիկինգների ժամանակն անցել է» ու ժողովուրդը պատրաստվում է չորրորդ նախագահ ընտրելուն: «Ազգի քաղաքական արգանդը չորացած չէ ու քաղաքական մարտադաշտ ուղարկելու է նոր տիպի քաղաքական գործիչներ, որոնք կարող են դառնալ տնտեսական նոր քաղաքականության հիմնադիրները: «Պետական նոր մեքենայի ձևավորմամբ նոր տնտեսություն պետք է ստեղծվի: Այսօր վտանգված է ոչ թե մեր ֆիզիկական, այլ կենսաբանական անվտանգությունը ու վիճակը կուղղվի միայն տնտեսական նոր քաղաքական ստեղծման ու կիրառման դեպքում»,- ասաց Դ. Հակոբյանը: