Դինքի հեղինակած պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմը` Կաննում
Ստամբուլում սպանված հայ լրագրող, Պոլսի «Ագոս» թերթի հիմնադիր- խմբագրապետ Հրանտ Դինքի հեղինակած պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմը կներկայացվի Կաննի հեղինակավոր կինոփառատոնին: Այդ մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը` հղում անելով «Ագոս» թերթին:
Ըստ աղբյուրի` Դինքի «Ջուրը գտավ իր հունը» պատմվածքից մեծապես ազդված Անադոլուի համալսարանի Հաղորդակցության ֆակուլտետի Կինոյի և հեռուստատեսության ամբիոնի 4-րդ կուսի ուսանող Ուղուր Էգեմեն Իրեսը պատմվածքի հիման վրա կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:
Գիրքը պատմում է ամեն տարի Ֆրանսիայից Թուրքիայի Սվազի նահանգի գյուղերից մեկն այցելող և այդ գյուղում մահացած հայազգի կնոջ կյանքի մասին:
«Պատմությունը շատ անկեղծ է և ցանկացա այն մի կարճամետրաժ ֆիլմի սցենար դարձնել: Ֆիլմը նկարահանելուց հետո որոշեցինք միջազգային որևէ կինոփառատոնի ներկայացնել: Մոտակա փառատոնը Կաննի միջազգային կինոփառատոնն է: Անցած ամիս հայտը ներկայացրեցինք»,-ասել է Իրենը` նշելով, որ ֆիլմը մայիսի 16-27 կցուցադրվի Կաննի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում