Эй вы там, на верху, здраствуйте. Սասուն Միքայելյանը` Եղվարդի քաղաքապետարանի աշխատողներին
Այսօր Եղվարդի կենտրոնում Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանդիպման ժամանակ Սասուն Միքայելյանը ելույթն սկսեց քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված ողջույնով: «Эй вы там, на верху, здраствуйте, -ասաց ու ավելացրեց, -իջեք, կանգնեք մեր կողքը, ինչի՞ց եք վախենում, այ էնտեղ կանգնած օրգանի (նկատի ունի ոստիկանության-հեղինակ) աշխատողը թե ինձանից իշխանափոխություն չի ուզում, ամոթ լինի ինձ»:
Նրա խոսքով, իշխանությունները զոհված ազատամարտիկների ընտանիքներին չեն գնահատում, «անգամ փող չեն տալիս, որ ծաղկեպսակ առնի, գնա Եռաբլուր»:
Այնուհետև դիմելով քաղաքի հրապարակում խմբված մարդկանց, հայտարարեց. «Ի՞նչ ունեք կորցնելու, մի հատ ձայն ա, գնացեք ձեր գաղափարով տվեք ձեր ձայնը, էսքան ճնշումներից մի վախեցեք, գնացեք ձայն տվեք, ես միշտ ձեր կողքն եմ եղել, ուզում եմ հավատաք, արդեն մարդու սիրտա տրաքում` այսօր մարդկանց աքսորում են, ինչ աստիճանի են հասցրել մարդկանց, որ նրանք թողում, դուրս են գալիս երկրից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա