Փորձագետ. Ադրբեջանն ինքն է, վաղ թե ուշ, իր ինքնախաբեության զոհը դառնալու
«Դա Ադրբեջանի իշխանությունների՝ ինքնախաբեության գնալու հերթական փորձն է, այլ բան անհնար է ասել: Անթույլատրելի է, երբ Ադրբեջանը փորձում է խառնվել մեկ այլ երկրում՝ Արցախում, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին»,- մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանում «Ղարաբաղի մասին» օրենքի հնարավոր ընդունմանը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ադրբեջանում կարծում են, թե այդ օրենքի ընդունմամբ հնարավոր կլինի կանխել Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական օժանդակությունը:
«Չեմ կարծում, թե այդ օրենքի ընդունումն էականորեն կնվազեցնի միջազգային հանրության կողմից Արցախին հատկացվող օժանդակությունը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանում անչափ զայրանում են այն փաստից, որ Ղարաբաղն օր-օրի հզորանում է, պետականությունն ամրապնդվում է, իսկ միջազգային հանրության ուշադրությունը գնալով աճում է»,- ասաց Է. Հովհաննիսյանը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն ինքն է, վաղ թե ուշ, իր ինքնախաբեության զոհը դառնալու:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա