Երիտասարդ դաշնակցականները խորհուրդ են տալիս Բաքվում Սումգայիթի ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կազմակերպել
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն այսօր ևս դեմ է արտահատվել Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը:
«Ապրիլի 12-ին՝ ժամը 15.00-ին, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ Ակումբում» տեղի է ունենալու կովկասյան ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում ցուցադրվելու են ադրբեջանական ֆիլմեր: Փոխարենը նրանք կազմակերպիչներին հորդորում են նախ Բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա Անկարայում Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն:
«Մենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որևէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:
Քանի դեռ ամեն օր դիրքերում ադրբեջանցու փամփուշտներից հայ զինվոր է զոհվում, քանի դեռ ագրեսոր Ադրբեջանը չի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը, քանի դեռ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, քանի դեռ չի ճանաչել Սումգայիթի ցեղասպանությունը և վերջապես չի դադարել պետական մակարդակով Արցախի և ՀՀ հասցեին ռազմատենչ և ֆաշիստական հայտարարություններ անելուց՝ նման միջոցառումներն անթույլատրելի են:
Փոխարենը՝ կազմակերպիչներին հորդորում ենք նախ` Բաքվում կազմակերպել Սումգայիթի ցեղասպանությանը, ապա անկարայում Մեծ Եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ համանման հայտարարությամբ հանդես էր եկել նաև «Հայազն» միությունը, հայ բլոգերներից Տիգրան Քոչարյանն էլ նամակ էր հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա