Ցտեսություն` նաև Ռադիկ Մարտիրոսյանին
Երկուշաբթի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ՀՀԿ-ական ճաշկերույթից նոր մանրամասներ են հայտնի դառնում: Այս մասին գրում է «Հրապարակը»: Ըստ այդ միջոցառման մասնակիցների, նախագահ Սարգսյանը կեսկատակ-կեսլուրջ «հաջողություն» է ասել նրանց, ովքեր չեն դիմացել և ճաշկերույթի ավարտից առաջ լքել են «Հարսնաքարը»:
Ըստ թերթի` այդ մարդկանց թվում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և բուհերի ռեկտորները, որոնք ժամանակից շուտ հեռացել են խնջույքից:
Հիշեցնենք` «Ժողովուրդ» թերթն ավելի վաղ գրել էր, որ սեղանը շուտ լքողների մեջ էին նաև Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանը և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը, որոնց ևս, ըստ թերթի, նախագահը «ցտեսություն» է ասել: Բայց Հրայր Անտոնյանը հերքել է այդ լուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները