Ադրբեջանական փառատոնի պատճառով Վանյանին սպառնացել են, սպառնում է նաև ինքը
Գյումրիում կայանալու է ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որի նկատմամբ ագրեսիվ են տրամադրված քաղաքացիներից շատերը: Նրանք հատկապես չարացած են փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի դեմ: «Հրապարակը» զանգահարել է վերջինիս` պարզաբանումների խնդրանքով, և պարզվել է հետևյալը. «Ինձ զանգահարել են փակ համարից և սպառնացել են ֆիզիկապես ոչնչացնել ինձ, եթե ես անեմ այդ փառատոնը: Այսօր, երեկ և նախորդ օրը ստացել եմ նման զանգեր»,-ասել է Գեորգի Վանյանը: Նա պատրաստվում է փառատոնի ավարտից հետո հատուկ մամուլի ասուլիս հրավիրել` բացահայտումներ անելու համար: «Ես շատ կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս այդ զանգերը, փառատոնից հետո ամեն ինչ կամփոփեմ»,- ասել է Վանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում