Մանչինին այլևս նվերներ չի ակնկալում «Մանչեսթեր Յունայթեդից»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Վեստ Բրոմվիչին» 4:0 հաշվով ջախջախելուց հետո ասել է, որ այլևս հույսեր չի կապում «Մանչեսթեր Յունայթեդի» սայթաքման հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ թիմ է, որն արդեն դժվար թե կորցնի 5 միավորի տարբերությունը,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը:- Իսկ մենք ուղղակի կձգտենք լավ արդյունքով ավարտել այս մրցաշրջանը, որն ակումբի պատմության մեջ լավագույններից մեկն է: Մեր երկրպագուները հավատում են մեզ, իսկ մենք նրանց համար ենք խաղում: Կպայքարենք մինչև վերջ: Առայժմ «Մանչեսթեր Սիթին» պարզապես բարելավել է իր մրցաշարային վիճակը` կրճատելով առաջատարից ունեցած միավորների տարբերությունը»:
Հիշեցնենք, որ 33-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա