Ինքնաբացարկ հայտնած Մխոյանն այսօր հարցաքննության է կանչվել. Դատախազություն
Ապրիլի 6-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ»-ը անդրադառնալով այդ միջադեպին գրել էր. «Հետաքրքիրն այն է, թե ինչպես է ոստիկանությունը կարճել մի գործ, որտեղ երկու ծեծի ենթարկվածներ կան, այդ թվում` ուղեղի ցնցումով, և երկու դանակահարվածներ, որոնք տեղափոխվել են Արմավիրի և Մեծամորի քաղաքային հիվանդանոցներ»:
Գործը կարճելու վերաբերյալ տեղեկությունները Սոնա Տռուզյանը անհեթեթություն որակեց:
«Նախաքննությունը շարունակվում է, գործի շրջանակներում այսօր Մերուժան Մխոյանը հրավիրվել է հարցաքննության` պարզելու նաև ինքնաբացարկի պատճառները»,-ասաց մեր զրուցակիցը:
Դատախազության ներկայացուցիչը նաև բարի ցանկություն հայտնեց, որ նման հրապարակումների դեպքում լրատվամիջոցները գոնե պատկան մարմիններից ճշտեն տեղեկությունները, կամ էլ «գրեն, որ դա իրենց ենթադրությունն է, և ոչ թե հղում կատարեն ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներին, որոնք պարզվում է, այքան էլ հավաստի չեն»:
Հիշեցնենք, ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլի 6-ի գիշերը, Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում, վիճաբանության ժամանակ, Ա. Կուրղինյանին և Ս. Պողոսյանին ծեծի են ենթարկել և նշված վնասվածքները պատճառել անհայտ անձինք:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Մխոյանն ասել էր, թե չլիներ այդ միջադեպը, ինքը ինքնաբացարկ չէր հայտնի:
Նախորդող հրապարակումներ`
Ծեծի միջոցով ընտրապայքարից հրաժարված թեկնածուի գործին միջամտել է դատախազությունը
Արմավիրյան կրակոցներ. հարուցվել է քրեական գործ
«Արի գնանք մարզպետի, Նովոյի ու քաղաքապետի ներկայությամբ պտի հրաժարական տաս». Արմավիրի միջադեպի հետքերով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները