Ռոնալդու. «Իմ բառարանում «պարտություն» բառը գոյություն չունի»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շատ գոհ է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ատլետիկոյի» հետ խաղում արձանագրված արդյունքի համար: Այս մասին հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: «Արքայական ակումբը» հաղթեց 4:1 հաշվով, իսկ Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Մենք լարվածություն էինք զգում, քանզի գիտեինք, որ «Բարսելոնը» հաղթել է: Ուստի այսօր ուրախ ենք մեր հաջողության համար: Երկրի չեմպիոնի կոչումն արդեն մոտ է: Հարկ է նշել, որ «Ատլետիկոն» շատ լավ խաղաց: Մենք սկզբից էլ գիտեինք, որ շատ ծանր խաղ է լինելու: «Պարտություն» բառն իմ բառարանում գոյություն չունի: Ինչ վերաբերում է իմ գոլերին, դրանց համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս»,- հայտարարել է Ռոնալդուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա