Մամլո խոսնակ. Վանյանը մի կերպ թողեց փախավ…դավաճան
«Վանյանը տեսավ, որ Գյումրիում ուղղակի անհնար է իրականացնել իր պլանները ու թողեց մի կերպ փախավ, այլ կերպ որակել կատարվածը չեմ կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը:
Հիշեցնենք, Գյումրիում այսօր նախատեսված էր անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որի կազմակերպիչը Գեորգի Վանյանն էր, սակայն թե մտավորականությունը, թե երիտասարդությունն ու թե քաղաքային իշխանությունները ընդդեմ հանդես եկավ այդ նախաձեռնությանը ու ուղղակի վռնդեց Վանյանին Գյումրիից:
Ճիշտ է, սկզբում Վանյանը հայտարարում էր, որ անկախ իրեն ցույց տրված դիմադրությունից նա, այդուհանդերձ, կկայացնի նախանշված փառատոնը, սակայն ընդամենը երկու ժամ անց ներողություն խնդրեց ու հրաժարվեց իր նախաձեռնությունից:
Լ.Աղեկյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ի սկզբանե քաղաքի իշխանությունները չէին կարող այդ նախաձեռնությունն արմատախիլ անել, որպեսզի գործը չհասներ այն դիմադրությանը, որ ցուցադրվեց.
«Քաղաքային իշխանությունները չէին կարող արգելել, քանի որ փառատոնը նախատեսված էր անցկացնել «Ասպարեզ»-ի տարածքում, որի ղեկավարությունն էլ տվել էր, ըստ ամենայնի, համաձայնությունը: Գյումրին ունի մեկ կինոթատրոն` «Հոկտեմբերը», որտեղ անկացնելու նախաձեռնությունն անմիջապես մերժվել է, հետ են ճանապարհել Վանյանին… ինչպես տեսանք` մյուս վայրում էլ նա չհաջողեց»,- տեղեկացրեց Լ.Աղեկյանը:
Հիշեցնենք, Գյումրու քաղաքապետն ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի թույլատրելու, որ որևէ տեղ «Վանյանն իրեն դրսևորի, քանի որ նա դավաճանի մեկն է»:
«Հետաքրքիրն այն է, որ Վանյանը նույնիսկ ասելիք ժողովրդին չունեցավ, որովհետև ինչպես էլ որ չընկալես նրա նախաձեռնությունը` որպես ֆիլմերի փառատոն, արվեստ և այլն, այդ ֆիլմերը Հայաստանում ոչ մի կերպ չպետք է ցուցադրվեն, վերջ»,- շեշտեց մամլո խոսնակն ու հավելեց, թե բոլորն այն կարծիքին էին, որ դավաճանները մեզանում վերացել են, բայց արի ու տես, որ ոչ́…
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում