Ս. Գրիգորյան. Միասնական շտաբի տարբեր ուժեր տարբեր նպատակներ ունեն
«Հասկանում եմ, սոցիոլոգներն էլ մարդիկ են, ընտանիք պետք է պահեն, բայց պետք չի ընտանիք պահել քո ազգի վարկանիշը գցելով, ասելով, որ այս ազգը քվեարկում է միայն փողով»,- այսօր դիմելով բոլոր «հայտնի և անհայտ» սոցիոլոգներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Ամբողջ խախտումների մեծ մասը գալիս են լցոնումներից, «կառուսել»-ներից, բայց ոչ թե նրանից, որ մարդիկ վաճառում են իրենց ձայները: Դրա տոկոսը բավական փոքր է:
Բանախոսն անընդունելի համարեց նաև նախընտրական աղմկոտ իրադարձություններից օգտվելը և անձնական հարցեր լուծելը, իսկ նախընտրական խոստումների առնչությամբ, Ս. Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ դրանք պետք է լինեն չափավոր:
Փորձագետն անդրադարձավ միացյալ շտաբի ձևավորման խնդրին ու ընթացող գործընթացներին և նշեց. «Օբյեկտիվորեն այդ գործընթացը դժվար է: Միշտ էլ քաղաքական ուժերը մոտեցումներ ու ամբիցիաներ ունեն և դժվար է համախմբվել: ՀՀԿ-ն զգաց, որ այնտեղ գլխավորը չեն կարող լինել, դրա համար առանձին նախաձեռնությամբ հանդես եկավ: Բայց այս չորս ուժերը, որ չեն կարողանում ընդհանուրի գալ, այստեղ ոչ միայն ամբիցիաներն են, այլև չեմ բացառում, որ տարբեր ուժեր տարբեր նպատակներ ունեն: Ես համոզված չեմ, որ այդ ուժերը անկեղծ ուզում են, որ դա իրականացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում