Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն չի խուսափում, այլ հավատում է, որ ժողովուրդը կարող է շատ բան փոխել
Երկրում իրականացվելիք բարեփոխումների արդյունքում լինելու է ավելի գրավիչ Հայաստան: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած ՀՀԿ նախընտրական հանրահավաքում իր ողջույնի խոսքում այս մասին նշեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ազգային միասնությունը մեզ համար գերագույն նպատակ է, հետևաբար` մենք ամեն բան անելու ենք, որպեսզի հասնենք մեր նպատակին: Եթե հավատանք, կփոխենք: Պետք է առկա խնդիրները միասին փոխենք»,- նշեց երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահի խոսքերով` մարդու կյանքում ամենակարևոր արժեքներից մեկը դա արդարությունն է:
«Կառավարող կուսակցությանը լրջագույն քայլեր է իրականացրել արդարադատության համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Հայաստանը տեսանելի ապագայում լինելու է իրավական պետություն: Ես դրան հավատում եմ: Անհնար է լավ ապրել` չունենալոով իրավական պետություն»,- նշեց ՀՀ նախագահը:
«ՀՀԿ-ն ասում է` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Սա նշանակում է, որ իրավական առումով պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուրը»,- ասաց Ս. Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքերով, հասարակությանը ամենաշատը հուզող խնդիրներիվց մեկը աշխատատեղերի ստեղծումն է:
«Մեր հասարակության ամենամեծ պահանջն աշխատանքն է, բարձր վարաձատրվող աշխատանքը: Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Մենք որդեգրել ենք տնտեսական զարգացման նոր հայեցակարգ, որն իր նպատակին հասնելու է»,- հավաստիացրեց երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն բոլոր ոլորտները դիտարկում է մեկ միասնական համակարգում:
«Երկրի ղեկավարությունը բնակչության հետ համատեղ փորձում է ստեղծել Հայաստանի նոր համակարգ: ՀՀԿ-ն չի խուսափում, այլ հավատում է, որ ժողովուրդը կարող է շատ բան փոխել»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա