«Սթար» հերթական սուպերմարկետը բացվեց Ավան-Առինջ համայնքում. «Գործելու են տեղայնացված ակցիաներ» (լուսանկարներ)
«Սթար» սուպերմարկետների ցանցը իր 30-րդ խանութը բացեց Երևանի Ավան Առինջ համայնքում, որն այս համայնքում թվով 3-րդն է: Ինչպես ցանցի բոլոր խանութներում, այնպես էլ նորաբաց խանութում, ընտրվել են հիմնականում այն ապրանքատեսակները, որոնք մեծ պահանջարկ ունեն տեղի բնակչության կողմից, իսկ գները լինելու են ամենացածրը ` տեղանքում: Խանութի բացման ժամանակ ասաց «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր բրենդի արժեքները` թարմություն, պատասխանատվություն, առաջադիմություն, հասցնենք մեր հաճախորդներին»,- նշեց նա:
Վ. Քերոբյանը նաև հայտնեց, որ նորաբաց խանութի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու բնակիչների ուշադրությունը գրավելու նպատակով որոշ ժամանակահատված իրականացնելու են հենց այս խանութի համար հատուկ` տեղայնացված ակցիաներ:
Նորաբաց խանութի առևտրային տարածքը կազմում է 230 քմ: Ապրանքային տեսականին բացկացած է մոտ 5000 ապրանքային միավորից, որոնցից 70 տոկոսը բաժին է ընկնում մթերայի ապրանքներին, իսկ 30 տոկոսը` տնտեսական ու կենցաղային: Խանութն ունի 35 աշխատակից, բաց է ամեն օր ժամը 08.00-ից մինչև 24.00-ն:
Լուսնկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են