Ծանրամարտում արդեն ադրբեջանցիների՞ն էլ ենք զիջում
Թուրքիայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում հաղթահարեց 144 կգ ծանրությունը, իսկ հրում վարժությունում իր կամքին ենթարկեց 172 կիլոգրամանոց ծանրաձողը և երկամարտի 316 կգ արդյունքով հանգրվանեց չորրորդ տեղում:
Այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճեց ադրբեջանցի Աֆղան Բայրամովը` 321 կգ ցուցանիշով (143+178): Երկրորդ տեղում հանգրվանեց ֆրանսիացի Վենսելաս Դաբայան (143+175=318 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակեց մեկ այլ ֆրանսիացի` Բեռնարդին Մաթամ Քինգուեն (145+173=318 կգ):
Ավելացնենք, որ 69 կգ քաշային կարգում հայաստանցի ևս մեկ մարզիկ էր ընդգրկված` Սամվել Գրիգորյանը: Նա երկամարտի 305 կգ արդյունքով (140+165) զբաղեցրեց 10-րդ տեղը:
Ավելացնենք, որ Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանրքաշային Հայկ Հակոբյանը, մրցահարթակ դուրս կգա ապրիլի 15-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա