Հետաքննությանն ավարտվել է. Հյուսթոնին չեն սպանել
Բևեռլի Հիլզի ոստիկանությունը հայտարարել է, որ ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքների հետաքննության ժամանակ չի հայտնաբերվել որևէ քրեական բաղադրիչ: Ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ «պաշտոնական հետաքննությունն ավարտվել է, գործը քրեական բնույթ չի կրում»:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել էր փետրվարի 11-ին Լոս Անջելեսում: Հյուրանոցի ծառայողները երգչուհուն գտել էին լողասենյակում: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահը վրա է հասել թմրանյութերի ազդեցության և սրտի անբավարարվածության հետևանքով:
Նախորդող նորություններ`
Բժիշկներ. Ուիթնի Հյուսթոնին հնարավոր է սպանել են
Մանրամասներ են հրապարկվել Հյուսթոնի դատաբժշկական 40-էջանոց եզրակացությունից
Ուիթնի Հյուսթոնի «ազգականները» պնդում են, որ նրան սպանել են