iPhone, ուսման վարձ ու վարկ` մարտունեցիներին
«Երկիր»-ին հայտնի է դարձել, որ Մարտունիում տեղի մեծահարուստ հանրապետականները վճարում են ուսանողների ուսման վարձերը. «Կլորիկ գումարներ ծախսելով` նրանք չեն հապաղում հիշեցնել, որ ազգուտակով հարկավոր է ձայն տալ ՀՀԿ-ին: Նոր մեթոդ է մշակել նաև ՕԵԿ-ը. առաջարկում են օգնել վարկ ձևակերպել, մի մասն էլ` մուծել: Խոստանում են, որ եթե ՕԵԿ-ին ձայն տան, վարկի մարման ընթացքում էլ կօգնեն»: Թերթին հայտնի է դարձել նաև, որ, բացի չինական հեռախոսներից, ՕԵԿ-ը «օգնում է» նաև ապառիկով iPhone ձեռք բերել: «Կանխավճարը մուծում է ՕԵԿ-ը, բայց եթե համապատասխան աջակցություն չստանան ընտրությունների ժամանակ, հեռախոսի պարտքը կմնա գնորդի վզին»,- գրում է թերթը: