Սերժ Սարգսյանն այցելեց «Արարատ Գրուպ» հանքային ջրերի գործարան
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց «Արարատ Գրուպ» հանքային ջրերի գործարան, որտեղ նախագահի ներկայությամբ փորձարկվեց եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամաս:
Նոր արտադրամասսում նախատեսվում է արտադրել պլաստմասե շշերի նախապատրաստուկ, պոլիէթիլենային շշեր, կափարիչներ և արկղեր, հանքային և քաղցրահամ ջրեր, բնական գազավորված ըմպելիքներ:
Արտադրական հզորությունները թույլ են 1 ժամում լցնել 30000 շիշ: Նախատեսվում է մինչև 2015 թ. աշխատատեղերի թիվը 120-ից հասցնել մինչև 260-ի:
Գործարանի վարչական տնօրեն Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում աշխարհի հայաշատ երկրներ:
2010-2012 թթ. գործարանում իրականացվել է շուրջ 25 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է ևս 7-9 մլն. դոլարի ներդրում: Ա. Մկրտչյանը նշեց, որ իրենց գործարանը համալրված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա