Ուշադրություն. Երբ ընտրակաշառք վերցնողը այդ մասին հաղորդում տա, կազատվի քրեական պատասխանատվությունից
Հայաստանյան օրենսդրությունը կաշառք տվողի և ընտրակաշառք վերցնողի համար տարբեր պատիժներ է սահմանել: Օրինակ, Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով` «կաշառք ստանալը», խիստ պատիժ է նախատեսված կաշառք վերցնողի համար, սակայն նույն օրենսգրքի 1542 հոդվածով «ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը» ծանր հանցանք է գործում ոչ թե վերցնողը, այլ տվողը:
Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը բացատրում է, որ այս հոդվածի շրջանակներում հանրային ավելի մեծ վտանգավորություն ունի ընտրակաշառք տվողը, դրա համար խրախուսական նորմը տարածվում է կաշառք վերցնողի վրա: «Այսինքն որպեսզի պետությունը կարողանա պայքարել կաշառք տվողի դեմ, նախաձեռնողն է այստեղ կաշառք տվողը, պետք է խրախուսի կաշառք վերցնողին», -նշում է Դավթյանը:
Այս պարագայում Գլխավոր դատախազը, օգտագործելով իր լիազորությունները, պաշտոնապես հրապարակել է դատախազության կամքը, որ ցանկացած այն դեպքում, երբ ընտրակաշառք վերցնողը հայտարարություն կամ հաղորդում կտա այդ մասին, ապա անձն անպայման կազատվի քրեական պատասխանատվությունից:
«Մենք անելանելի իրավիճակի առջև կանգնած չենք` ցանկացած ընտրակաշառք վերցնող կարող է իմանալ, որ հաղորդում տալու պարագայում ինքն անպայման կազատվի քրեական պատասխանատվությունից», -պնդում է դատախազության պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում