Գյումրիում երեկվա սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի և շուտ կբացահայտվի. Ոստիկանապետ
«Ի սկզբանե ասեմ, որ այդ սպանությունը քաղաքական ենթատեքստ չունի», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Panorama.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Գյումրիում սպանվել է Վարդան Ղուկասյանի դստեր 27-ամյա ընկերը` Կարեն Եսայանը, որոնց նշանադրության արարողությունը պետք է կայանար այսօր:
Գասպարյանը վստահեցրեց, որ չբացահայտված հանցագործություն չի կարող լինել և այս գործը բացառություն չէ:
Լուրերը, թե արդեն կա կասկածյալ և դա Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է, Գասպարյանը մեկնաբանեց այսպես. «Եկեք մենք կասկածյալների անուններ չշրջանառենք, որովհետև մեր մասնագիտությունն այնպիսի է և հատկապես տաք հետաքննություն է ընթանում, մենք կարող ենք որոշակի շեղումներ ունենալ, հետևաբար անուններ տալը օրենքով նախատեսված չէ: Բայց վստահեցնում եմ չբացահայտվող հանցագործություն չկա և այս հանցագործությունը բացառություն չէ»:
Սպանության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա