Մեր դեսպանը կոնյակ է նվիրել բարոնուհուն. Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են նվեր ստանալ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, թե Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մի քանի օր առաջ հանդիպել է ԱԺ ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի հետ և հեռանալիս նրա սենյակում է թողել տուփով կոնյակ: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է ինքը` Նիքոլսոնը: Ըստ նրա, ՀՀ դեսպանը մի քանի օր առաջ այցելել է Մեծ Բրիտանիայի իր գրասենյակ և հեռանալիս սեղանին թողել մի տուփ` պնդելով, որ դա բարոնուհու համար է և չի ցանկացել հետ տանել: Նրա գնալուց հետո բարոնուհին, բացելով տուփը, տեսել է, որ դրա մեջ կոնյակ է: Իսկ քանի որ Մեծ Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են ցանկացած տեսակի նվեր ստանալ, բարոնուհին կոնյակը նվիրել է իր բարեգործական կազմակերպություններից մեկին: Այս պատմությունը նա պատմել է, երբ մեր թղթակիցը հետաքրքրվել էր` ԵԽԽՎ-ն կարո՞ղ է վերահսկել, որ իր դիտորդների շրջանում կոռուպցիոն երևույթներ չդրսևորվեն: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ միջազգային դիտորդները Հայաստանից թանկարժեք նվերներով են հեռացել: «Դա շատ լուրջ խնդիր է: Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է»,- պատասխանել է բարոնուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները