Իրանի Մեջլիսը հնարավոր է քննարկի նախագահ Ահմադինեժադի հրաժարականի հարցը
Իրանի Մեջլիսը հնարավոր է քննարկի նախագահ Ահմադինեժադի հրաժարականի հարցը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ալի Մոթահարին:
Իրանցի խորհրդարանականը նշել է, որ ապրիլի 15-ին կայանալիք Մեջլիսի նիստի օրակարգ կրկին կներկայացվի նախագահին հարցեր ուղղելու նախագծի մեջ փոփոխություններ կատարելու և հրաժարականի հարցը:
Մոթահարին նաև հավելել է, որ սույն նախագիծը նախորդ շաբաթ մերժվել էր պատգամավորների կողմից, սակայն շուրջ հիսուն պատգամավորների նախաձեռնությամբ հնարավոր է, որ կրկին ընդգրկվի Մեջլիսի օրակարգ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներքաղաքական որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել էր Մեջլիս: