Իրանը եվրոպական 100 ընկերությունների նկատմամբ պատժամիջոց է սահմանել
Իրանը եվրոպական 100 ընկերությունների նկատմամբ պատժամիջոց է սահմանել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
ԻԻՀ Արտահանման և ներմուծման կազմակերպության գործադիր տնօրեն Էհսան Խոդային նշել է, որ վերոնշյալ եվրոպական ընկերությունների արտադրանքների ներմուծման արգելման մասին Իրանի ընդունած որոշումը պայմանավորված է ԵՄ կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետ:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները որոշում կայացրեցին իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012 թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը: Ի պատասխան ԵՄ նախաձեռնությանը` Իրանի կառավարությունը որոշում կայացրեց Եվրոպային նավթ մատակարարել մինչև վերջինիս կողմից պատժամիջոցների կիրառման ժամկետը: