Ս. Ալեքսանյանի կինն աշխատողներին հորդորում է ընտրել ամուսնուն
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` հատկապես այս օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի կինը, որը կառավարում է նրա բիզնեսը, աջ ու ձախ հորդորում է աշխատողներին` նշելով որ ով իր ամուսնուն և Հանրապետական կուսակցությանը չընտրի, ազատվելու է աշխատանքից: Ըստ լուրերի` Ալեքսանյանի կինն ամեն օր շրջում է Երևանում տեղ գտած բոլոր «Երևան սիթի»-ներով և անհատական աշխատում յուրաքանչյուրի հետ: Թերթը տեղեկացնում է նաև, որ շատ աշխատողներ, վիրավորվելով Ալեքսանյանի տիկնոջ պահվածքից, դիմել են պատգամավորի վարորդին` խնդրելով իրավիճակի մասին տեղյակ պահել Ալեքսանյանին: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Սամվել Ալեքսանյանից, սակայն վերջինս հերքել է. «Հերյուրանքներ են, նման բան չկա, հնարավոր բան չի, որ ըտենց բան լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները