Լեդի Դիանան ցանկացել է նկարահանվել «Թիկնապահը» ֆիլմում
Հոլիվուդյան դերասան Քեվին Քոստները սենսացիոն հայտարարություն է արել այն մասին, որ արքայադուստր Դիանան երազել է հանդես գալ որպես դերասանուհի և ծրագրել էր նկարահանվել «Թիկնապահը» ֆիլմի շարունակությունում: Օրիգինալ տարբերակում գլխավոր դերակատարները Քոստներն ու Ուիթնի Հյուսթոնն են եղել: Դերասանը պատմել է, որ շատ մոտ է եղել Ուելսի արքայադստեր հետ և Դիանան դիմել է իրեն խնդրանքով, որ գրի ֆիլմի երկրորդ մասի սցենարը, գրում է The Sun պարբերականը:
Քոստների խոսքով, ֆիլմի շարունակության սյուժեն կառուցվում էր նախկին գաղտնի հատուկ գործակալի շուրջ, որը թիկնապահ է դարձել, և որին վարձել են պաշտպանելու արքայադստերը երկրպագուներից ու լրագրողներից: Ֆիլմի ընթացքում գլխավոր հերոսների միջև սիրավեպ պիտի առաջանար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները