Փաստաբան. Մատաղիսի գործի քննության ընթացքում անընդհատ հայտնվում են նորանոր վկաներ
Մատաղիսի գործի քննության ընթացքում անընդհատ հայտնվում են նորանոր վկաներ, ինչն էլ վկայում է, որ նախաքննության ժամանակ թույլ են տրվել սխալներ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մատաղիսի գործով փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի 3 զինծառայողներ (Ռազմիկ Սարգսյան, Մուսա Սերոբյան ու Արայիկ Զալյան): Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Առաջին ատյանի դատարանի վճռով 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդները Վճռաբեկ դատարանից ազատ են արձակվել, իսկ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:
Հ. Ալումյանն ասաց, որ գործի հետ կապված կան մի շարք հարցականներ, որոնք չեն ավարտվում ու լուծում էլ չեն ստանում: «Հույս ունեմ, որ առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կավարտվի դատական գործընթացները»,- ասաց փաստաբանը:
Իսկ ինչ վերաբերում է Մատաղիսի գործի քննությանը Եվրոպական մարդու իրավունքների դատարանում (բողոքը ներկայացվել էր դեռ 2004-ի սեպտեմբերի 23-ին` Մատաղիսի գործով նախնական կալանքի, բռնությունների, խոշտանգումների և ապօրինի կալանավորման վերաբերյալ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից), Հ. Ալումյանը նշեց, որ գործն ընդունվել է վարույթ, Հայաստանի կառավարության հետ հարցուպատասխանի փուլն ավարտված է ու սպասում են դատարանի վճռին:
Նախորդող նորություններ`
Մատաղիսի գործով մանրակրկիտ քննություն է ընթանում. Վստահեցրել է զինդատախազության պաշտոնյան
Փաստաբան. Իրական սպանողները դրսում հանգիստ ման են գալիս
Հ. ԱԼՈՒՄՅԱՆ. «ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆԻ, ԱՅԼ ԱՐԴԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ»
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՀԵՐ. «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾ»-Ն ԱՅՍՕՐ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան