Ա. Մինասյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ասածից չենք շոյվում
«ՀՅԴ-ի հասցեին հնչող գովեստի խոսքերից մենք ոչ շոյվում ենք, ոչ էլ գրկախառնվում: Մեր համար կարևորը, որպեսզի մեր ասածներն ու մեր ծրագրերը տեղ հասնեն, քանի որ միակ քաղաքական ուժը, որը ներկայանում է այս ընտրություններին կոնկրետ ու հստակ ուղորդված ծրագրով Դաշնակցությունն է»,- ԱԺ ճեպազրույցներում, մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը, թե համաձայն է, որ երկիրը ղեկավարեն դաշնակցականները և անգամ կոմունիստները նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա հավաստիացրեց, որ Դաշնակցությունը պատրաստ է բանավիճել ցանկացած քաղաքական ուժի հետ ու նաև այդ ճանապարհով ապացուցել իրենց ծրագրերի ճշմարտացիությունը:
«Եկել է հաշվետվություններ տալու ժամանակը: Իշխանական քաղաքական ուժերը հիմա խոստումներ են տալիս տարբեր ձևերով ու տարբեր քաղցրավենիքներով հագեցած: Բայց չմոռանանք, որ նրանք դեռ այն ժամանակվա տված խոստումները չեն կատարել ու հիմա էլ խուսափում են թվային տեսքով խոստումներ տալուց, բայց բարձրագոչ բառեր են հնչեցնում»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում