Բեյլը կարծում է, որ «Տոտենհեմը» «Չելսիից» ուժեղ է
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլն Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ արժանին է մատուցել մրցակցին, սակայն նշել է, որ «Տոտենհեմն» ավելի բարձրակարգ թիմ է:
«Ոչ մի կասկած չկա, որ «Չելսին» մեզ դաժան մրցակցություն ցույց կտա,- Բեյլի խոսքերը մեջբերել է «The Sun»-ը:- «Չելսին» լավ թիմ է և գերազանց է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում, հատկապես` Չեմպիոնների լիգայում: Սակայն, ըստ, իս, կարող ենք այնպիսի խաղ ցուցադրել, որ հաղթահարենք այդ խոչընդոտը: Ես պարզապես կարծում եմ, որ ներկա պահին մեր թիմն ավելի ուժեղ է»:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Էվերտոնը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա