«Անկախ ֆիլմերի երկրորդ համահայկական փառատոնն» ընդլայնում է իր աշխարհագրությունը
Երևանում մայիսի 28-30-ն անցկացվելու է «Անկախ ֆիլմերի երկրորդ համահայկական փառատոնը»: Ընդունվում են խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի հայտեր՝ մինչև 10 րոպե, առանց թեմայի սահմանափակման: Ֆիլմերը պետք է լինեն ոչ կոմերցիոն, DVD ֆորմատով և ցանկալի է անգլերեն սուբտիտրերով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց փառատոնի կազմակերպիչ՝ Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի հիմնադիր-նախագահ Արտաշես Հովհաննիսյանը:
Նա նաև ասաց, որ հայտեր արդեն ընդունվում են ու վերջնաժամկետն է մայիսի 10-ը: Լավագույն ֆիլմերը կմեկնեն համաշխարհային UNICA 74-րդ և Եվրոպական կինոփառատոնների: Փառատոնն ունի մի քանի կատեգորաներ՝ «Լավագույն ֆիլմ, «Ուսանողական ֆիլմ» (Ֆիլմ ինստիտուտներ), «Երիտասարդական ֆիլմ» (մինչև 25 տարեկան) 4. 1 րոպեանոց, «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ»: Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի, ի տարբերություն առաջին փառատոնի, իրենք ընդլայնում են փառատոնի աշխարհագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում