Ադրբեջանը երկկողմանի ագրեսոր. Ադրբեջանը իրականում պատրաստվում է այլ պատերազմի

Հեղինակ` Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյան

Արդեն երկար ժամանակ է` ԶԼՄ-ներում տարբեր վերլուծաբանների և փորձագետների կողմից քննարկվում է Ադրբեջանի կողմից Իսրայելից ձեռք բերված 1,6 մլրդ դոլարի սպառազինության հարցը: Ի սկզբանե առաջին խնդիրը այն էր, թե այդ սպառազինությունը ում դեմ է ուղղված: Քանի որ ներկայումս տարածաշրջանում ամենաառարկայական հիմնախնդիրը Իրանի հարցն է, ապա քննարկվեցին նախ Իրանի և հետո ԼՂՀ-ի հետ կապված վտանգները: Հետաքրքիրն այն էր, որ իսրայելական փորձագետները պնդում են, որ ձեռք բերած զինատեսակները հիմնականում ուղված են Հայաստանի դեմ, նույնը պնդեցին նաև Ադրբեջանի պաշտոնյաները` մասնավորեպես փորձելով փարատել Թեհրանի անհանգստությունները:

Ադրբեջանի և մասնավորապես Իսրայելի կողմից նման հայտարարությունները մի փոքր անհեթեթ են թվում, երբ իրերին ավելի մոտիկից ենք նայում: Վերլուծական կենտրոնների և պաշտոնական հաղորդագրությունների համաձայն`այդ մեծաքանակ գումարով Ադրբեջանին բացի նախկին բազմազան ռազմական միջոցների մատակարարումներից հիմնականում մատակարարվելու է հականավային «Gabriel-5» հրթիռներ, նավային ՀՕՊ-ի «Barak» հրթիռներ, ռադիոտեղորոշման «Green Pine (EL/M-2080)» կայաններ, «Heron» և «Searcher» անօդաչու թռչող սարքեր և այլն: Դժվար չէ կռահել, որ ծովային հրթիռները, մասնավորապես, չեն կարող կիրառվել Հայաստանի դեմ:

Մեր դեմ կիրառության համար չեն նախատեսված նաև անօդաչու թռչող սարքերը, որոնք ունեն մի քանի հազար կմ թռիչքի հեռավորություն: Սակայն այս առումով միանշանակ պնդել, որ դրանք հենց ուղված են Իրանի դեմ վերին աստիճանի պարզունակ կլիներ: Պարզ է մի բան, որ դրանք կիրառվելու են Կասպից ծովի ավազանում, այսպես կոչված Ադրբեջանական նավատորմի համար: Նշենք նաև, որ Ադրբեջանը այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ է տանում դեռ վաղուց: Կասպից ծովի ավազանի երկրների մեջ Ադրբեջանը առաջինն է ստեղծել ծովային հատուկ ստորաբաժանում, պայթեցնող լողասուզակներով և հատուկ սարքավորումներով: Արդեն վաղուց է, որ ծովի ուղղությամբ հետախուզական թռիչքներ են կատարում «Hermes-450» անօդաչու սարքերը: Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է ծովային հետախուզության և վերահսկողության հատուկ սարքեր և այլն:

Իսրայելը խոստացել է նաև փոխանցել ռադիոհետախուզության կայաններ: Բնական հարց է առաջանում, սակայն, ինչի համար են կատարվում այս թանկարժեք քայլերը և ում դեմ է ուղված այս ամենը:

Ինչպես հայտնի է, Կասպից ծովի ջրային տարածքների հարցը մնում է չլուծված: Ոչ մի կերպ չի հաջողվում համաձայնության գալ ջրային սահմանների սահմանազատման հարցում, որը հատկապես կարևոր է նավթահանքերի շահագործման համար: Տարաձայնություններ կան բոլոր Կասպյան հինգ երկրների մեջ էլ: Գնալով այդ տարաձայնությունները սաստակնում են` նորից կապված նավթահանման ծավալների աճի և նոր հանքերի որոնմանը զուգահեռ: Կողմերը, հաշվի առնելով այս իրողությունները, ինչպես նաև Իրանին հասցվելիք հնարավոր հարվածը, առանց մեծ աղմուկի մեծացնում են իրենց ռազմական ներուժը Կասպից ծովում: Տարաձայնությունները սաստկանում են մասնավորապես Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև: ՌԴ-ը ակտիվորեն ուժեղացնում է իր կասպիական նավատորմը: Նավատորմի կազմի մեջ են մտել «Татарстан» և «Дагестан» հրթիռային նավերը: Կասպից ծովի համար չափազանց հզոր ափամերձ պաշտպանության «Бастион» համակարգը, որի «Яхонт» հականավային հրթիռները կարող են արձակվել ողջ ծովի երկայնքով ու լայնքով: Հատուկ նշենք, որ նման հրթիռային համակարգերի կարիք Ռուսաստանը շատ տեղերում ունի, սակայն դրանք շատ սակավ են: Ոչ մի ծովում կամ օվկիանոսում ռուսական նավատորմերը նորագույն զենքերի նման քանակ չեն ստանում:

Բոլորովին վերջերս ռուսական կասպյան նավատորմի կազմում ստեղծվել են նաև զրասուզակների հատուկ ստորաբաժանումներ: Ամենահետաքրքիրը, սակայն, Կասպյան երկրների մեջ Թուրքմենական ծովուժն է, որը մինչև 2000 ական թվականները իրենից գրեթե ոչ մի ուժ չէր ներկայացնում: Սակայն 2002թ. Թուրքմենստանն Ուկրաինայից ստացել է տասնյակ պարեկային նավակներ, մեկ տարի անց նման նավակներ է ստացել Իրանից: Հետագայում ավելի ժամանակակից նավակներ է ստացել ԱՄՆ-ից` «Point Jackson» և ՌԴ-ից` «Соболь»: 2011թ. ՌԴ-ից ստացել են ավելի ժամանակակից և հզոր հրթիռային նավակներ` «Молния (1241)» նախագիծ: 2012թ. Թուրքմենստանը որոշում է կայացրել կառուցել սեփական նավեր: Բացի դրանից, թուրքմենական ՌՕՈւ-ը, որոնք համարվում են երկրի ամենամարտունակ զորատեսակը, ակտիվորեն մասնակցում են ծովային հսկմանը և պարբերաբար թռիչքներ են կատարում այդ գոտում: Դրանք հիմնականում զինված են խորհրդային արտադրության, սակայն, կատարելագործված «МиГ-29» կործանիչներով և «Су-25» գրոհիչներով: Կան նաև այլ սարքեր, օդաչուները ակտիվորեն պատրաստվում են:

Հետաքրքիր են նաև 2011թ. սեպտեմբերին ՌԴ-ի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի կողմից անցկացված համատեղ «Центр-2011» զորավարժությունները: Այս զորավարժությունների ժամանակ հետ մղվեց մերձկասպյան հարավ-արևելյան հատվածի վրա պայմանական հակառակորդի ծովային և ցամաքային հարձակումը:

Ահա այս տեսանկյունից դիտարկոլով է, որ պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը ակտիվորեն սպառազինվում նաև ծովային սպառազինությամբ, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհին և մասնավորապես իր բնակչությանը ներկայացնում թե հիմնական խնդիրը Հայաստանն է և ամեն ինչ նախատեսված է միայն Արցախի գրավման համար: Եթե խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից, ավելի պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը գնում նույն «МиГ-29» կործանիչներից, դրանք ինչու են հիմնականում տեղակայված Ափշերոնի թերակղզում և ուսումնամարզական թռիչքներ կատարում Կասպից ծովի վրա կամ վթարվելով ինչու են ընկնում հենց Կասպից ծով: Ինչու են նորագույն ՀՕՊ միջոցները ևս տեղակայված Ափշերոնի վրա: Փաստորեն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ Կասպից ծովի ավազանում կա լարում և նախապատրաստվում է լուրջ բախում: Այդ բախումը կարող է առարկայական լինել կապված Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Ադրբեջանին այնքան անհրաժեշտ նոր նավթահանքերի հետ կապված զարգացումների համատեքստում: Ինչպես պնդում են տնտեսագետները և քաղաքագետները` Ադրբեջանը այլևս չունի նոր նավթահանքեր, իսկ եղածները արագ դատարկվում են: Փաստորեն, Ադրբեջանի հասարակությունը և միջազգային հանրությունը ամեն օր լսում են «ալիևյան» հոխորտանքները կապված Արցախի հետ և սպառազինումը նախ կապվում է այս հարցի հետ, քանի որ դա շեղելու մի միջոց է նաև: Ադրբեջանը իրականում պատրաստվում է այլ պատերազմի կամ նաև այլ պատերազմի, ինչը միայն կարող է խոսել մեկ բանի մասին` թե ով է սպառնում տարածաշրջանի անվտանգությանը: Արցախը այս դեպքում հանդիսանում է թեկուզ ժամանակավոր քողարկման միջոց, քանի որ առանց նավթի Ադրբեջանական տնտեսությունը ոչինչ է, իսկ այդ նավթը արդյունահանվում է հենց Կասպից ծովից: Մինչև նավթի հարցը վերջնական չլուծվի մնացածը լուծել հնարավոր չի լինի: Իհարկե` սա չի նշանակում, որ Ադրբեջանը Արցախյան հարցում հերյուրանքով է զբաղված, հիմնական ձեռքբերումները էլի ուղված են մեր դեմ, իսկ Կասպից ծովում դիպուկահարների գնդակներից թուրքմեններ չեն զոհվում, սակայն մենք ոչ հեռու անցյալում կարող ենք ականատես լինել նաև այլ պատերազմի: Այսինքն Ադրբեջանը պետք է նախ կատարի մեկ այլ ագրեսիա որպեսզի ապահովի նախորդ ագրեսիայի շարունակության հնարավորությունը: Այս ամենից մենք ևս պետք է կատարենք համապատասխան քաղաքական և ռազմական հետևություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}