Աշոտյան. ՀՀ տնտեսությունում դեռ չի ձևավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական և հստակ պահանջարկ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ՝ վարելով Հանրային կառավարում բաժնի «PR» դասը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ լրատվական վարչությունից, դասախոսության ընթացքում նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումները, ընդունված նոր ուսանողակենտրոն կարգերը, Եվրոպական կրթական տարածքում հայկական կրթական համակարգի ներգրավման միտումները, այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախատեսվող անելիքները:
Մասնավորապես կարևորելով կրթություն-տնտեսություն կապը՝ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բուհական համակարգի համար իրական պահանջարկը, պետք է ձևավորի տնտեսությունը. «Ցավոք, Հայաստանի տնտեսությունում դեռ չի ձևավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական և հստակ պահանջարկ: Առաջին հերթին, պետք է ձևավորվի տնտեսականը, ինչն էլ ուղղակիորեն կազդի կրթության որակի վրա: Բայց մյուս կողմից հետզհետե շատանում է այն երիտասարդների թիվը, ովքեր կարողանում են գիտելիքով և մասնագիտական բարձր որակներով հաջողության ճանապարհ հարթել իրենց համար»,- հայտարարել է Ա.Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան